Մայրենի․ Տնային առաշխատանք 13․04․2023
1 min read

Մայրենի․ Տնային առաշխատանք 13․04․2023


Կարդում ենք Հ․Սահյան։

« Ժայռից մասուր է կաթում»

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

« Այս իմ հրաշք աշխարհն է»

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

« Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

… Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Համո Սահյան

2. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր:

Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ:

Գետնի վրայով Լայնահուն  գետեր, հորդահոս ու կարկաչուն առվակներ են, հոսում: Գետնի տակից արագավազ ու սառնորակ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն զուլալ լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես թափանցիկ մշուշի վրա են կախված: Ձգվում է անուշահամ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր  ու հանդարտ ջուր ունի: Արևոտ ու սքանչելի եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը լեռնային  գեղատեսիլլճերով հարուստ  է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:



Lifestyle

Motivation

Anime Batch

Ekspedisi Papua

Jasa Import China

Berita Olahraga